Հատուկ միջոցներով մաքրվել և լվացվել է Հյուսիսային պողոտան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին, լուսադեմին, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով:
Բացի ջրցան մեքենաներից աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ:
Գործընթացը կկրի պարբերական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում: