Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 9-ին, ժամը 12.50-ին, Երևանի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին, Երևանի Աբովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 09.45-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 9-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. հունիսի 10-ին «Օպելի» 83-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 9-ին, ժամը 13.50-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի և շտապօգնության մեքենաներ. շտապօգնության երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 13.10-ին, Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան պատին, երկաթե դռանը և էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները, «ՎԱԶ-21104»-ի 68-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 22-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովի, ինչի հետևանքով կովը հարվածել է մոտոցիկլետին. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին «Շեվրոլե Կրուզ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մոպեդի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 07.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի, Արգիշտիի փողոցի և Հաղթանակի կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները և «Աուդիի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հասրաթյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 02.10-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 06.15-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպելին», ինչի հետևանքով «Օպելը» բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» և «Օպելի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 07.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արաքս-Հուշակերտ-Ամասիա գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 22.10-ին, Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտ իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21122» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և «ՎԱԶ-21122»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 09․30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդես Սպրինտերի» 12 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորը, «Օպելի» 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]