211652_close_icon
views-count950 դիտում article-date 10:06 14-06-2022

Ազգային ժողովի հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: Հունիսի 14-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները կքննարկեն նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր