211652_close_icon
views-count877 դիտում article-date 15:26 16-06-2022

Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ 
«Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: 

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ»։

Նմանատիպ նյութեր