Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝
Հունիսի 24-26-ի կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: