211652_close_icon
views-count7188 դիտում article-date 23:26 27-06-2022

Էջմիածնի նախկին քաղաքապետը հրաժարվում է վերադարձնել Իրանի քաղաքացու $ 50.000 արժողությամբ գույքը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը Իրանի քաղաքացի Ի.Հ Քարիմի՝ «ՍԻ ԷՆ ԹԻ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ-ի տնօրենի 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վերցրել ու հրաժարվում է վերադարձնել:

Իրանի քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ իր 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սպանդանոցի սարքավորումները թողել է Աբգարյանի մոտ և գնացել է Իրան, ինչպես նաև տվյալ անձնավորությանը 300.000 դրամ գումար է պարտք: Ըստ Իրանի քաղաքացու՝ վերադարձել է, որ վերցնի իր ապրանքը, սակայն Աբգարյանը հրաժարվել է վերադարձնել:

Իրավապահները պարզել են, որ նախկին քաղաքապետը իր առանձնատան տարածքում է պահել Ի.Քարիմին պատկանող հաստոցները և հրաժարվում է վերադարձնել դրանք՝ պահանջելով վճարել իր պարտքը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր