211652_close_icon
views-count1196 դիտում article-date 17:36 04-07-2022

Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս:
Ռեքս Կալամյանին հաջողվել էր ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Ռոստոմյանը:

Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ ի գավաթի խաղարկությունում:

Այս երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները:

Հ.Գ. Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են կերտվում հաղթանակները, ինչպես են կառուցվում ազգային հավաքականները, ասեմ, որ սկզբում ունեցել ենք փակուղային իրավիճակներ, երբ ոչ հեռավոր 2006թ.-ին մեզ որպես կապիտալ հանձնվեց ընդամենը մի երկու կնիք: Սակայն այդ շրջանի անհաջողությունները մեզ չկոտրեցին, և քայլ առ քայլ շարժվեցինք և շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այժմ երբ 16 տարվա հետհայացք ենք նետում, տեսնում ենք, որ սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները և կարող ենք վստահորեն ասել, որ հաղթանակների ուղին դեռ շարունակելի է...

Հ.Գ.1. Չեմ կարող առանձնահատուկ չանդրադառնալ նաև մեր ըմբիշներին և մարզիչներին: Շնորհավորում եմ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն ելույթների և արժանի մեդալների առթիվ:

Այս ամենում իհարկե հսկայական է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ավանդը:

Սիրելի՛ մարզասերներ, վստահ եղեք հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու»:

Նմանատիպ նյութեր