211652_close_icon
views-count15556 դիտում article-date 20:01 07-07-2022

Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր