784 դիտում
17:14 12-07-2022
Հայ մարզիկները մեկնարկում են աթլետիկայի աշխարհի առաջնությունում
ԱՄՆ -ի Օրեգոն նահանգի Յուրջին քաղաքում հուլիսի 15 -24 –ը տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված են 192 երկրների 1900 մարզիկ – մարզուհիներ:
Հայաստանից հանդես կգա մեր առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը: Նա պայքարի կելնի 1500 մետր մրցատարածությունում:
ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:
Մեր աթլետը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է: Նրանց կմիանա նաև մոտ անցյալի անվանի արագավազորդ և ռեկորդակիր, երևանցի Վահագն Ջավախյանը:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
15:17 19-03-2016
Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է մեկ մարզիկով
1334 դիտում
19:52 17-03-2022
Մեծ հույսեր Լևոն Աղասյանի հետ՝ մեկնարկող աթլետիկայի աշխարհի առաջնությունում
1177 դիտում
18:06 05-08-2022
Գոռ Հովակիմյանը և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար