211652_close_icon
views-count326 դիտում article-date 23:03 12-07-2022

ՀՀ կառավարությունը որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ. շրջակա միջավայրի նախարարը՝ տարածաշրջանային հանդիպմանը

 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հանդիպմանը տարածաշրջանի երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում ընդհանուր մարտահրավերները և գլոբալ աղետների արդյունավետ հաղթահարման շուրջ ջանքերի միավորման հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթի սկզբում նախարարն անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին՝ մատնանշելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը և կարևորել ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու զարգացումը։

«Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Կառավարության, որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ, որում իր հատուկ տեղն ունի համագործակցությունն ինչպես բարեկամ և հարևան պետությունների, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք տասնյակ տարիներ իրենց արդյունավետ առաքելությունն են իրականացնում տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետո

Նմանատիպ նյութեր