211652_close_icon
views-count1559 դիտում article-date 23:42 13-07-2022

Ադրբեջանը շարունակում է պատմության խեղաթյուրման իր պետական քաղաքականությունը, սակայն ՀՀ կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա. «Ժողովրդավարական համախմբում»

Հարգելի հայրենակիցներ,  Ադրբեջանցի մի խումբ գիտնականներ և հասարակական գործիչներ ս․թ․ հուլիսի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդր Ազուլային նամակ են ուղարկել, որտեղ 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին, կարևոր պատմամշակութային արժեք հանդիսացող Կոնդ թաղամասը ներկայացվում է որպես Երևանում «ադրբեջանցիների մշակութային ժառանգության» միակ մնացած ապացույց և կոչ է արվում այն հատուկ պաշտպանության տակ վերցնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է պատմության խեղաթյուրման իր պետական քաղաքականությունը միջազգային հարթակներում, սակայն մինչ օրս ՀՀ կողմից այդ հարցի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք չկա։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարին ուղղել է նամակ՝ ակնկալելով խնդրի վերաբերյալ ստանալ համապարփակ պատասխան։

   «Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ, Հայաստան 

Նմանատիպ նյութեր