852 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա այցի արդյունքում կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 18 փաստաթուղթ, հաղորդում է Սաուդյան պետական SPA գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, ներդրումների, կապի և առողջապահության նախարարները 18 համաձայնագիր են կնքել իրենց ամերիկացի գործընկերների հետ: Վերոնշյալ համաձայնագրերը նոր հնարավորություններ են բացում համատեղ համագործակցության համար ներդրումների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի և առողջապահության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադը պարտավորվել է պահպանել հավասարակշռությունը նավթի համաշխարհային շուկայում։
«Սաուդյան Արաբիան հավատարիմ է նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահպանելուն՝ կայուն տնտեսական աճի համար»,- ասել է Սպիտակ տունը:

Նմանատիպ նյութեր
771 դիտում
15:59 18-05-2015
Սաուդյան Արաբիան կրճատել է ԱՄՆ արտահանվող նավթի ծավալները
754 դիտում
14:13 18-07-2023
Սաուդյան Արաբիան պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության հետ
1392 դիտում
12:10 08-04-2015
Սաուդյան Արաբիան համաձայն է բարձրացնել նավթի գինը, սակայն՝ պայմանով
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել