211652_close_icon
views-count1796 դիտում article-date 19:52 17-07-2022

Բոլոր դեպքերում արդյունքը նույնն է` դեգրադացվում է հասարակությունը և թշնամին հաղթում է. Արա Պողոսյան

Երբ երկար տարիներ տարբեր հեռուստաալիքներ շրիշակից ցածր մակարդակի, հեռուստահաղորդումներ ու սերիալներ էին ցուցադրում, երբ ծաղրվում էր ազգայինը` այդ թվում նաեւ հրապարակայնորեն, թերեւս ոչ ոք չէր հիշում կամ չէր խոսում այն մասին, որ դրանք հետադարձ էֆեկտ են ունենալու և հասարակությունը մի օր վերադարձնելու է այն, ինչ ցանվել է...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Հիմա ժամանակն է վերադարձնելու ու ցավալին այն է, որ այդ օրերի պատասխանատուները հիմա էլ մեղքը բարդում են այն նույն ժողովրդի վրա, որին հենց իրենք դարձրին մտավոր` ինֆանտիլ զանգված։

Ուղղակի այս մարդիկ կամ իմբեցիլ են, կամ ցինիկ, կամ որ ավելի վատ է` դավաճան։ Բոլոր դեպքերում արդյունքը նույնն է` դեգրադացվում է հասարակությունը և թշնամին հաղթում է...

Ահա' և վերջ` թշնամին ամրոցից ներս է, բանակը բարոյալքված, հասարակությունը դեգրադացված, պարիսպները խորտակված...

Դե ե'կ ու կռիվ տուր...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր