211652_close_icon
views-count1729 դիտում article-date 12:00 20-07-2022

Կառավարությունը միայն ուսուցչի վարձատրության համար 2023-ին հաստատել է ավելի քան 8,5 մլրդ լրացուցիչ գումար. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ուսուցիչների վարձատրությանը պետբյուջեից հատկացվող գումարի չափն ավելացել է:

«Շատ ենք խոսում, որ կրթության բյուջեն տարեցտարի ավելանում է։ Դրանում սովորաբար շեշտադրվում է կապիտալ ծախսերի մասնաբաժինը, բայց ոչ միայն։ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով կառավարությունը միայն ուսուցչի վարձատրության համար 2023 թվականին հաստատել է ավելի քան 8,5 մլրդ լրացուցիչ գումար։

Ընդ որում, այդ գումարներից շուրջ 4,5 մլրդն ուղղված է ուսուցչի վարձատրության բարձրացման երեք նոր նախաձեռնությունների՝

- բնագիտական առարկաների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից,

- գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը,

- բազմահամակազմ դասարանների վերաձևավորմանը և նոր ձևով ֆինանսավորմանը առաջին փուլում Սյունիքի մարզում, որով բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստ և արհեստ, ֆիզիկական կենսագործունեություն բնագավառներում՝այդ դեպքում ուսուցիչների համար մեկ ժամի համար հավելյալ արժեք սահմանելով, մյուս բոլոր առարկաների համար ամեն դասարան առանձին դասավանդում կունենա, որն իհարկե կնշանակի նաև ժամաքանակի ու առարկայական ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության ավելացում։

Մնացած շուրջ 4 միլիարդն ուղղվելու է կամավոր ատեստավորման արդյունքներում հավելավճարների և բարձրացված դրույքաչափի վճարմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխնախարարը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր