211652_close_icon
views-count2012 դիտում article-date 13:49 23-07-2022

Իլիա Երկրորդն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ քննարկել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգեւատրել է Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պարգեւով՝ Բարեկամության շքանշանով, հայտնում է Newsgeorgia.ge-ն։

Պարգեւը շնորհվել է «վրաց եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար», հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Պատրիարքարանում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է ադրբեջանաբնակ վրացիների համար Վրաստանի թեմի բացման հարցը։ Անդրադարձ է եղել նաեւ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում գտնվող Դավիթ Գարեջի միջնադարյան վանական համալիրի մի մասի թեմային։

Պատրիարքարանը նշում է, որ «երկու հոգեւոր առաջնորդներին կապում է վաղեմի բարեկամությունը»։ Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել են ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանը եւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր