211652_close_icon
views-count935 դիտում article-date 14:15 24-07-2022

Սայիդ Իրավանին՝ ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր մշտական ​​ներկայացուցիչ է նշանակել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Սաիդ Իրավանին փոխարինելու է Մաջիդ Թահթ Ռավանչիին։

Մինչ Նյու Յորք մեկնելը, նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Իրավանին եղել է Իրաքում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարը և միջազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալը:

Նմանատիպ նյութեր