1363 դիտում
14:25 25-07-2022
Ականազերծողների խումը Վարդավառ է նշել Հալեպում
Հուլիսի 24-ին Վարդավառի խորհրդի կապակցությամբ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր տեղակայման վայրում հյուրընկալել է Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին։ Տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։
Այցելության ընթացքում երեխաները ծանոթացել են մարդասիրական խմբի առօրյային, տեղակայման վայրին, որից հետո խմբի ներկայացուցիչները երեխաներին պատմել են Վարդավառ տոնի խորհրդի մասին, կազմակերպել են հյուրասիրություն։
Վարդավառ տոնի ժողովրդական սովորությանը համաձայն, որպես օրվա լավագույն ավարտ, երեխաները «խաղացել են ջրոցի»։ Մանկատան տնօրինությունն իր երախտիքի խոսքն է հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խմբին երեխաների մասին հոգալու և նրանց օրը տոնական դարձնելու համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8239 դիտում
20:16 30-03-2018
Ցավակցական խոսք՝ Արցախում ականազերծողների հետ կապված դժբախտ պատահարի կապակցությամբ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը