211652_close_icon
views-count1310 դիտում article-date 19:36 25-07-2022

Գործող իշխանությունը հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից․ Շարմազանով. news.am

Գործող իշխանությունը հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է news.am-ը։

Նա բոլորին համախմբվելու կոչ արեց։

«Ի վերջո, մենք ունենք միայն մեկ գերխնդիր՝ Հայաստանի պահպանումը։ Եվ սա ասում եմ մեծ ափսոսանքով. Իսկ Ղարաբաղի հարցը վերաբերում է ոչ միայն բուն Ղարաբաղին։ Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը մի անգամ շատ հետաքրքիր ու խելացի միտք է հնչեցրել. «Ղարաբաղի խնդիր չկա։ Հայկական հարցի ղարաբաղյան դրսեւորում կա»։ Այնպես որ, Ղարաբաղի հարցը վերաբերում է ոչ միայն ինքնորոշման խնդրին»,-ընդգծեց Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր