211652_close_icon
views-count2251 դիտում article-date 19:53 25-07-2022

ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց եւ Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց. պաշտպան

ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց եւ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց եւ Վահագն Վերմիշյանին  ԲԿ տեղափոխելուց: Այս ամենը արդեն խոշտանգնան տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը շտապ արձագանքել իրավիճակին եւ ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնեմ, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր