211652_close_icon
views-count1131 դիտում article-date 23:59 25-07-2022

Ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում քննարկվել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերը

Օլիմպավանում տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը և մարզաձևի մի շարք մասնագետներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարզական տարվա կիսամյակի արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես են եկել տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները: Երվանդ Կիրակոսյանը / պատանեկան հավաքական /, Մելիք Ղուկասյանը / երիտասարդական/, Արտաշես Ներսիսյանը / կանանց / և Փաշիկ Ալավերդյանը / ազգային հավաքական / ներկայացրեցին անցկացրած ուսումնամարզական հավաքների, մրցումների, մրցուղերթների ընթացքը և արդյունքները: Լուրջ խնդիրներ չկան, բայց մտահոգող հարցեր, այնուամենայնիվ, կան, որոնք բարդ չեն և լուծելի են:

Թերևս բոլորի ուշադրությունը սևեռված է Երևանում հաջորդ մրցաշրջանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների վրա: Հիշենենք՝ մրցաշարը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Նպատակն է հաջող կազմակերպել առաջնությունն ու նպաստել հայ ծանրորդների ելույթներին:

Նշենք՝ հայ ծանրորդները միջազգային պաշտոնական ասպարեզներում իրենց հաշվին այս տարի արդեն իսկ գրանցել են 33 տարբեր հարկի մեդալներ:

Նմանատիպ նյութեր