211652_close_icon
views-count2466 դիտում article-date 14:26 27-07-2022

Իրանը և Ռուսաստանը պատրաստում են համաձայնագիր ինքնաթիռների սպասարկման շուրջ

Մոսկվան եւ Թեհրանը շուտով կստորագրեն հուշագիր իրանական դետալների և սարքավորանքի մատակարարումների, ինչպես նաև ռուսական ինքնաթիռների սպասարկման շուրջ: Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին։

«Ոշում է ընդունվել հուշագիր ստորագրել Ռուսաստանի հետ Իրանում արտադրված դետալների եւ սաքավորանքի ՌԴ արտահանման, ինչպես նաև մեր երկրի սպասարկման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիների նորոգում եւ տեխնիկական սպասակում իրականացնելու հնարավոության ապահովման նպատակով»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Իրանի ավիաինդուստրիան երկար տարիներ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ինչի հետեւանքով աշխարհի ավիաընկերությունները իրանական ինքնաթիռներին մեժում են սպասարկման հարցում: Իրանի իշխանությունները փորձում են շրջանցել սահմանափակումները համալիր միջոցների հաշվին, ներառյալ դետալների ներմուծումը երրորդ երկրներից և այն պահեստամասերի օգտագոծումը, որոնք վերցվել են շահագործումից հանված ինքնաթիռներից։

Նմանատիպ նյութեր