211652_close_icon
views-count2251 դիտում article-date 19:38 27-07-2022

Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին․ նոր մրցույթ է հայտարարվել. Aravot.am

Հ2-ՀՌՀ վեճը հանգուցալուծվել է։ Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։

Եվ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանից: «Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ: Ժամանակը կգա, եւ մենք ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս կանենք կամ այլ բան, ձեւաչափը կորոշենք եւ ամեն ինչ փաստարկներով, մանրամասներով կներկայացնենք մամուլին եւ մեր հասարակությանը»,-ասաց Շավարշ Գեւորգյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր