211652_close_icon
views-count1451 դիտում article-date 11:30 28-07-2022

2022թ-ի առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան ներկրվել է 819 տոննա ձմերուկ

2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ), հայտնում է Aliq.ge-ն:

Վրաստանն առաջին կիսամյակում ձմերուկ արտահանել է միայն Հայաստան՝ 819 տոննա, եկամուտը կազմում է 214 հազար դոլար։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 տոկոսով։

Նշվում է, որ ներմուծման ծավալը աճել է հունիսին, այդ ընթացքում երկիր է ներկրվել 1,7 մլն դոլարի՝ 9 056 տոննա ձմերուկ։

Նմանատիպ նյութեր