211652_close_icon
views-count1728 դիտում article-date 19:14 28-07-2022

Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմակայանը հրետակոծության է ենթարկվել

Հուլիսի 28-ին հրետանային արկ է հարվածել Իրաքի Դահուքի նահանգի Բամառնի քաղաքի շրջանում տեղակայված թուրքական ռազմակայանին։

Այդ մասին հայտնել ՝ SHAFAQ News լրատվական պորտալը՝ վկայակոչելով անվտանգության տեղի ծառայությունների մի աղբյուրի:

Պորտալի տվյալներով՝ արկը պայթել է ռազմակայանից ոչ հեռու, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Պատահարի վայր են մեկնել շտապօգնության ավտոմեքենաներ։

Նմանատիպ նյութեր