211652_close_icon
views-count1276 դիտում article-date 10:01 29-07-2022

ՄԱԿ-ը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը մարդու համընդհանուր իրավունք է հայտարարել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը մարդու համընդհանուր իրավունք է հայտարարել:

Բանաձեւը, որը հիմնված է անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված նմանատիպ տեքստի վրա, կոչ է անում պետություններին, միջազգային կազմակերպություններին և բիզնեսին ակտիվացնել բոլորի համար առողջ միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է «պատմական» որոշումը և ասել, որ ուղենշային իրադարձությունը ցույց է տալիս, որ անդամ երկրները կարող են միասին պայքարել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման մոլորակային ճգնաժամի դեմ:

Նա հավելել է, որ որոշումը կօգնի նաեւ պետություններին արագացնել իրենց պարտավորությունների իրականացումը շրջակա միջավայրի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում։

«Միջազգային հանրությունը համընդհանուր ճանաչում է տվել այս իրավունքին և մեզ էլ ավելի է մոտեցրել այն բոլորի համար իրականություն դարձնելուն»,- ասել է նա:

Գուտերեշն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, բանաձևի ընդունումը «միայն սկիզբն է», և կոչ է արել երկրներին այս նոր ճանաչված իրավունքն «իրականություն դարձնել բոլորի համար և ամենուր»։

Նմանատիպ նյութեր