211652_close_icon
views-count1379 դիտում article-date 11:57 29-07-2022

Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ. Հունաստանի վարչապետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նա ընդգծել է, որ Հունաստանը կպաշտպանի իր տարածքային ինքնիշխանությունը, սակայն վճռական է շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ։

Նա ստեղծված իրավիճակում ազգայնական մոլորություններով զբաղվելն անպատասխանատու է համարել։ «Մենք Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական ճգնաժամի ենք բախվում ենք, վերջին բանը, ինչ մեզ անհրաժեշտ է, անկայունության աղբյուրն է Հարավարեւելյան Եվրոպայում: Միջազգային իրավունքը միայն գործիք է. Հունաստանը միշտ իրեն պատասխանատու է պահել: Վերջին ամիսներին մենք լուրջ խնդիրների ենք բախվել… Ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները»,- ընդգծել է նա՝ նշելով, որ արտաքին քաղաքականությունը չպետք է օգտագործվի ազգայնական տրամադրությունները խթանելու համար։ «Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- հավելել է վարչապետը։

Նմանատիպ նյութեր