211652_close_icon
views-count1028 դիտում article-date 20:21 29-07-2022

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի ՇՄՊԳ նախարարի տեղակալը կարևորել են սերտ համագործակցությունը

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր