Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանային ֆոնդի նորացման և արդիականացման խնդիրներին, ինչպես նաև բնակարանաշինության ոլորտում trade-in համակարգի ներդրմամբ պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությանը։
Հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն առաջարկության տեսքով կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ հետագա ընթացքը իրականացնելու նպատակով։

