211652_close_icon
views-count1032 դիտում article-date 23:10 29-07-2022

Հնդկաստանը, Ֆրանսիան եւ ԱՄԷ-ն քննարկել են համագործակցության խորացումը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպում "Focal points" («Կենտրոնական կետեր» - ծանոթ. խմբ.) կառույցի շրջանակներում, որի ընթացքում քննարկել են համագործակցության խորացումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Doordarshan հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության շուրջ եւ ուսումնասիրել են եռակողմ համագործակցության պոտենցիալ բնագավառները, ներառյալ ծովում անվտանգությունը, հումանիտար աջակցությունը եւ օգնությունը տարերայն աղետների դեպքում, «երկնագույն » տնտեսությունը (ծովամթերքների առեւտուրը – ծանոթ. խմբ.), տարածաշրջանային կապերը»,- նշել են Հնդկաստանի նախարարությունում:

Բացի դրանից, հանդիպմանը քննարկվել Է «համագործակցությունը բազմակողմ համաժողովներում, Էներգետիկական եւ պարենային անվտանգությունը, նրաստեղծությունները եւ ստարտապերը, մատակարարումների շղթաների կայունությունը, ինչպես նաեւ կապերը մարդկանց միջեւ եւ մշակութային համագործակցությունը»: «Նրանք նաեւ քննարկել են հետագա քայլերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եռակողմ փոխգործակցության խորացման համար»,- ընդգծել են Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր