211652_close_icon
views-count1798 դիտում article-date 12:37 30-07-2022

STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանող Բրայան Մեյի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու: Այսպիսի հաղորդագրություն է տարածել STARMUS VI փառատոնի կազմակերպչական խումբը:

«Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ STARMUS VI փառատոնի շրջանակներում։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի բացումը կանի Նեմրա խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր