211652_close_icon
views-count1452 դիտում article-date 13:46 30-07-2022

Այսօր Ընկերության միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է Ընկերության միջազգային օրը: Այն օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկն է: Տոնը նշելու որոշումն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2011թ. ապրիլին, իր 65-րդ նստաշրջանի ընթացքում:

Նոր տարեթվի գաղափարական հիմքը Աշխարհի մշակույթի ոլորտում Հռչակագիրն ու գործողությունների ծրագիրն էր եւ Ողջ մոլորակի շահերից բխող աշխարհի մշակույթի եւ ոչ բռնության միջազգային տասնամյակը (այն ընգրկել է 2001-2010թթ.):

Միացյալ ազգերի կազմակերպությունը պետական կառույցներին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին առաջրակել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան:

ՄԱԿ-ի բանաձեւում հատկապես ընդգծվում է տարբեր ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրացման գործում նոր ամսաթվի կարեւորությունը, հաղորդում է «Իրադարձությունների օրացույցը»:

«Ժողովուրդների, երկրների, մշակույթների եւ առանձին մարդկանց միջեւ ընկերությունը կարող է ուժեղացնել խաղաղության ապահովման ջանքերն ու հնարավորություն տալ մշակութային բազմազանությունը հարգող հասարակությունների միջեւ կամուրջներ կառուցել», - ասվում է փաստաթղթում:

Հայաստանում Ընկերության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2018 թվականին։

Նմանատիպ նյութեր