211652_close_icon
views-count1479 դիտում article-date 13:59 30-07-2022

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում

Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ստուգումների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Նմանատիպ նյութեր