211652_close_icon
views-count4473 դիտում article-date 16:24 30-07-2022

Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. ՀՀ դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասվում  է Վրաստանում Հայաստանի դեսպանության ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ այս ողբերգության կապակցությամբ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր