211652_close_icon
views-count4183 դիտում article-date 20:32 30-07-2022

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով կան մարդկային զոհեր։

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ եւ ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։

Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների եւ օդաչուների ընտանիքներին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Նրանք զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական պարտքը։

 Վստահ եղեք, հայ ժողովուրդը միշտ ձեր կողքին է եւ կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը»,- մասնավորապես ասվում է հեռագրում:

Նշենք, որ ուղղաթիռի աղետից զոհվել է 8 հոգի: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր