211652_close_icon
views-count2556 դիտում article-date 14:57 01-08-2022

Սևան քաղաքի 20 թաղամասում բնակվող շուրջ 6000 բնակիչ գիշերային լուսավորվածություն կունենա

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց։

Մարզպետարանը տեղեկացնում է, որ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 168 միլիոն 767 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 101 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 67 միլիոն 506 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող լուսավորության ցանց կառուցել Սեւան քաղաքի Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան, Քրքորյան, Մաշտոցի, Այվազովսկու, Մանթաշովի, Մհեր Մկրտչյան, Ռուսական, Կարեն Դեմիրճյան, Ձկնորսների, Սայաթ-Նովա, Րաֆֆու, Շիրազի, Նավավարների, Ազատության, Փափազյան, Կոմիսարների, Նալբանդյան, Աբովյան փողոցներում՝ 6300 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 180 լուսատու։

Ծրագրի իրականացումից հետո գիշերային լուսավորվածություն կունենան Սեւան քաղաքի քսան թաղամասերում բնակվող շուրջ 6000 բնակիչներ։

Ծրագրի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը հայտարարված է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր