211652_close_icon
views-count1464 դիտում article-date 20:49 01-08-2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման  վարկանիշային հերթական աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման  վարկանիշային հերթական աղյուսակը:  Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը:

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի  ներկայացուցիչներ  Գաբրիել Սարգսյանը / 40 –րդ /, Հայկ Մարտիրոսյանը / 82 –րդ /  և  Շանթ Սարգսյանը / 90 - րդ /:

Կանանց  սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը:

Մեր Էլինա Դանիելյանը  30 –րդն է,  Աննա Սարգսյանը`  74 –րդը և Լիլիթ Մկրտչյանը`  95 –րդը:

Նմանատիպ նյութեր