211652_close_icon
views-count1197 դիտում article-date 15:44 02-08-2022

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,- նշել է Ֆրենկ Փալոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր