211652_close_icon
views-count1383 դիտում article-date 10:08 03-08-2022

Թայվանում մեկնարկել է Նենսի Փելոսիի և Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հանդիպումը

Թայվանում մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հանդիպումը, որի ժամանակ Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվան, որպեսզի հաստատի երկրին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։ Հաղորդում է Bloomberg-ը։

«Շատ հպարտ եմ, որ այսօր մեր պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվում Թայվանի հանդեպ մեր հանձնառությունից և հպարտ ենք ժամանակի փորձությունն անցած մեր բարեկամությամբ։ Այժմ, առավել քան երբևէ, Ամերիկայի համերաշխությունը Թայվանի հետ որոշիչ նշանակություն ունի», - հայտարարել է Փելոսին հանդիպման ժամանակ։

ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և Թայվանի համագործակցությունը անվտանգության, տնտեսության ու պետական կառավարման ոլորտներում։

«Այսօր աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնավարության միջև ընտրության առաջ: Այստեղ՝ Թայվանում և ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը պահպանելու Ամերիկայի վճռականությունը մնում է անսասան», - հավելել է Փելոսին:

Նմանատիպ նյութեր