211652_close_icon
views-count876 դիտում article-date 12:25 03-08-2022

Չինաստանը դադարեցրել է Թայվանից մի շարք ապրանքների ներմուծումը

Չինաստանը չորեքշաբթի օրվանից դադարեցրել է Թայվանից ցիտրուսի եւ սառեցված ձկան որոշ տեսակների ներմուծումը։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության ծանուցման մեջ:

«Որոշում է ընդունվել 2022 թվականի օգոստոսի 3-ից դադարեցնել ցիտրուսի եւ սառեցված ձկան ներմուծումը Թայվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել վերջին շրջանում այդ ապրանքներում կարանտինային վնասատուների, ինչպես նաեւ СOVID-19-ի հայտնաբերման պատճառով:

Նմանատիպ նյութեր