211652_close_icon
views-count2354 դիտում article-date 14:46 03-08-2022

Հերթական սուտը. Պենտագոնը հերքել է Շոյգուի հայտարարությունը

Պենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան արտադրության HIMARS վեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ոչնչացման մասին։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Թոդ Բրեսեյլին:

«Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարություններին, և դրանք հերթական սուտն են»,- ընդգծել է պաշտոնյան։

Բրեսեյլի խոսքով՝ «ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ են օգտագործում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրված ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը»։

Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը պարբերաբար պնդում է, որ խոցել է HIMARS-ը, սակայն երբեք ապացույցներ չի ներկայացրել։

Նմանատիպ նյութեր