Ինչո՞ւ հայկական կողմը մինչև հիմա չի կառուցել «ալտերնատիվ» ճանապարհի մեր մասը. էլիբեգովա
Ադրբեջանը Լաչինի միջանցքն է պահանջում. «Ալտերնատիվ» ճանապարհը իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա նաեւ հավելել է. «Այսինքն 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջանցքն էլ Ադրբեջանը պահանջում է հանձնել։
Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։ Բայց հետո նայում է Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ է դառնում»։