211652_close_icon
views-count2227 դիտում article-date 09:19 04-08-2022

Լարվածության վերջին աճն ընդգծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական բախումների կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր