211652_close_icon
views-count1009 դիտում article-date 14:26 04-08-2022

Գերմանիայում Թայվանի ներկայացուցիչը Բունդեսթագի պատվիրակությանը կոչ է արել այցելել կղզի

Գերմանիայում Թայվանի ներկայացուցիչ Սե Չժիվեյը Բունդեսթագի պատվիրակությանը կոչ է արել այցելել կղզի, հաղորդում է Tagesspiegel-ը։

«Ես առաջարկում եմ, որ Բունդեսթագի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Բերբել Բասի գլխավորությամբ, մեկնի Թայվան՝ որպես օրենսդիր պետական մարմին, որը ներկայացնում է ժողովրդին եւ չի ենթարկվում կառավարությանը»,- ասել է դիվանագետը։

Նմանատիպ նյութեր