211652_close_icon
views-count1980 դիտում article-date 15:48 04-08-2022

Պուտինը և Էրդողանը Սոչիում կքննարկեն ռուս-թուրքական բազմապլան համագործակցության թեմատիկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 5-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում կքննարկի համատեղ ռազմավարական նախագծերն էներգետկայի բնագավառում: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Այն համաձայնություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել հուլիսի 19-ին Թեհրանում նախագահների երկկողմ հանդիպմանը, պլանավորվում է մանրամասնորեն քննարկել ռուս-թուրքական բազմապլան համագործակցության թեմատիկան, ներառյալ առևտրա-տնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները և էներգետկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր