211652_close_icon
views-count3328 դիտում article-date 18:06 04-08-2022

Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը. պարզվում է մահվան պատճառը. ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը։ պարզելու համար։

Նմանատիպ նյութեր