211652_close_icon
views-count3157 դիտում article-date 16:00 05-08-2022

Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի մահվան մասին

Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ստացած վնասվածքներից Խուդիեւը տեղում մահացել է, իսկ Ալիեւի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։ Ըստ նախնական տեղեկությունների' ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։

Նմանատիպ նյութեր