211652_close_icon
views-count8180 դիտում article-date 10:56 06-08-2022

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում. կորուստներ չկան. ՊԲ

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր