211652_close_icon
views-count598 դիտում article-date 17:34 06-08-2022

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Բոլիվիայի անկախության օրվա առթիվ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:

ԱԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է․

«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 27-ին: 2021 թվականի հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա):

Նմանատիպ նյութեր