211652_close_icon
views-count2526 դիտում article-date 19:15 06-08-2022

Շախմատի օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանը հերթական հաղթանակը պարգևեց Հայաստանի հավաքականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
 
Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
 
Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ: Գաբրիելը երկար ժամանակ տանջեց մրցակցին և 102-րդ քայլին հնդիկ գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել:
 
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
 
Վաղը՝ օգոստոսի 7-ին, կկայանա մրցաշարի 9-րդ տուրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր