211652_close_icon
views-count2628 դիտում article-date 12:18 07-08-2022

Ադրբեջանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարին՝ Լոնդոնում դեսպանատան միջադեպի կապակցությամբ աջակության համար

tert.am-ը գրում է. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված համերաշխության և աջակցության համար։

«Շնորհակալ եմ իմ վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին` Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա արմատականների աննախադեպ հարձակման հետ կապված հեռախոսազրույցի ընթացքում արտահայտված համերաշխության և աջակցության համար»,- Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օրեր առաջ արմատական կրոնական խմբավորման կողմից հարձակում է իրականացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նմանատիպ նյութեր